Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 նոյ 2016 18:20

Մաքրեք Ձեր երիկամները, սիրտը և մկանները

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս ըմպելիքը ներառելով սննդակարգ՝ ձեր օրգանիզմը կազատեք անպետք նյութերից։ Բջջանյութի, վիտամինների և հանքանյութերի պարունակության շնորհիվ օրգանիզմն առավել արդյունավետ կաշխատի։

Բաղադրիչներ
նեխուրի 3 մեծ ճյուղ
մաղադանոսի 3 ճյուղ
2 կտոր անանաս (կարող եք օգտագործել նաև կանաչ խնձոր, գազար կամ դդում)
1 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերով, մինչև ստանաք միասեռ զանգված։ Եթե այն շատ խիտ է ստացվել, մի փոքր ջուր ավելացրեք։ Մի բաժակը խմեք առավոտյան, իսկ երկրորդը՝ երեկոյան։ Լավագույն արդյունքների հասնելու համար խորհուրդ է տրվում ըմպելիքը խմել մեկ շաբաթ։

Անանասն այս ըմպելիքն արդյունավետ է դարձնում բոլոր նրանց համար, ովքեր երիկամների քրոնիկական հիվանդություն ունեն։ Այն մի շարք օգտակար բաղադրիչներ ունի՝ վիտամին B6, վիտամին C և այլն։ Նեխուրը հարուստ է բջջանյութով, որն աղիները մաքուր և առողջ է պահում։ Այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են բորբոքման և թթվայնության դեմ։ Այն օգտագործվում է հոդացավերի բուժման, արյան բարձր ճնշման իջեցման համար։ Մաղադանոսն օգտագործվում է միզուղիների վարակների, երիկամներում քարերի բուժման համար։ Այն պայքարում է օստեոարթրիտի, անեմիայի և արյան բարձր ճնշման դեմ։ Ամեն դեպքում, այն չի կարելի օգտագործել հղի կանանց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր