Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

16 նոյ 2016 19:48

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու 1878 թվականի բացառիկ լուսանկարը

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու 1878 թվականի բացառիկ լուսանկարը
Սուրբ Հռիփսիմե եկեղեցու 1878 թվականի բացառիկ լուսանկարը... Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերից ներկայացնենք մի բացառիկ պատկեր՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու լուսանկարը, արված 1878 թվականին Հովհաննես Քյուրքչյանի կողմից: Սա Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մեզ հայտնի առաջին ֆոտոպատկերն է համարվում (ձախից՝ Շողակաթ եկեղեցին է): 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ Էջմիածնի Մայր Տաճարի, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիների և Զվարթնոցի ավերակների հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այն հիմնադրվել է 618 թվին, 1653-ին վերանորոգվել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցվել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով և բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատուն (1790), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։

Լուսանկարիչ Հովհաննես Քյուրքչյանը (1851-1903) ծնվել է Երևանում, 1877-78 թթ. մասնակցել ռուս-թուրքական պատերազմին, որի ընթացքում տեսել և հիացել է քաղաքամայր Անիի ճարտարապետական կոթողների գեղեցկությամբ, որոշելով անպայման պատկերել այդ ամենը: Հայտնի է, որ Քյուրքչյանը Անիում բազմաթիվ լուսագրումներ է կատարել 1879 թ., ապա դրանց մի մասը ստերեոսկոպիկ քարտերի տեսքով հրատարակել 1880-ականների սկզբին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր