Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 նոյ 2016 08:57

Արմեն Ամիրյանը արժեք չի տալիս իր խոսքերին

Արմեն Ամիրյանը արժեք չի տալիս իր խոսքերինՆոր կառավարության ձևավորման առաջին իսկ օրվանից լուրեր են շրջանառվում նորանշանակ նախարարների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը անդամակցելու մասին:

Թեմայի շուրջ այսօր Ազգային Ժողովում լրագրողները զրուցել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։ Վերջինիս համար բնական է, որ նախարարները պետք է լինեն կուսակցության անդամներ, քանի որ երկրի կառավարումը ենթադրում է թիմային աշխատանք:
«Երկրի կառավարման մոդել է փոխվում, պետք է համապատասխանել այդ մոդելին։ Դա ենթադրում է, որ, պետք է ընդունել որևէ կուսակցության գաղափարախոսություն և շարժվել նաև կուսակցական պատասխանատվությամբ», - ասաց նախարարը:

Հարցին, թե արդյոք նախարարն արդեն որոշում կայացրել է, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Մինչև խորհրդարանական կառավարման անցնելը մենք ժամանակ ունենք»։ 
 
Հիշեցնենք, որ դեռ չի անցել մեկ ամիս այն հայտարարությունից, երբ Արմեն Ամիրյանը, նորանշանակ նախարարների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը անդամակցելու մասին  նշել էր․ "Որևէ կերպ չեք տեսնի ինձ այդ կուսակցության շարքերում, որովհետև իմ խորին համոզմամբ, մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական։ Ինձ, դեռևս խորհրդային տարիներից, միշտ առաջարկ է եղել՝ դառնալ կոմունիստ, դառնալ այն կուսակցությունների անդամ, որոնք իշխել են, բայց ես շարունակում եմ մնալ իմ ժողովրդի ծառան"։ Նախարարը նաև նշեց, որ անկախ նրանից, որ իր նախորդները եղել են կուսակցականներ, ինքը գտնում է, որ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական։
 
Ցավոք, Արմեն Ամիրյանը արժեք չի տալիս իր խոսքերին, և կարող է մեկ ամիս անց, հանուն պաշտոնի, հրաժարվել իր «խորին համոզմունքներից», և նույն հարցին պատասխանել այլ դիրքերից։ Ստացվում է որ, եթե մի օր, ՀՀԿ-ի փոխարեն իշխի այլ կուսակցություն, Արմեն Ամիրյանը առանց վարանելու կփոխի իր կուսակակցական պատկանելիությունը։ Պատահական չէ, որ իր հարմարվողական բնավորության շնորհիվ միշտ էլ զբաղեցրել է բարձր պաշտոններ։
 

Ինչևէ, կապրենք, կտեսնենք․․․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր