Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

28 նոյ 2016 22:02

Ջավախքի հայաթափումը չի բխում Վրաստանի շահերից

Արտյուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Օրերս Ախալքալակի շրջանային ժողովը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ, ըստ որի Ախալքալակի և շրջանի գյուղերի ցուցանակներին, բացի վրացերենից պիտի լինեն նաև հայերեն նշագրումներ։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան ավելու ուշ։ Հայերեն նշագրումով շեշտվում է, որ այդտեղ հայեր են ապրում։ Ոզում եմ հավատալ, որ եթե իսկապես այն կյանքի կոչվի, և մանավանդ, գյուղերի ցուցանակներին նույնպես ավելանան հայերեն տառեր, ապա սա Վրաստանի իշխանության՝ հայ ազգաբնակչության հանդեպ վերաբերմունքի որոշակի դրական փոփոխության հետևանք է, և ավելի առաջ գնալով կրկին հավատալ, որ հայաթափման քաղաքականությունը հանվել է օրակարգից և ոչ թե հետաձգվել։ Վրաստանի իշխանությունն արդեն համոզվում է, որ Ջավախքի հայաթափումը չի բխում Վրաստանի շահերից, որովհետև հայաթափումից հետո այնտեղ արագ տեմպերով լցվելու են թուրքերը, ինչի հետևանքով Վրաստանի գոյությունը հայտնվելու է կասկածի տակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր