Հայաստանում կան ապօրինի ներմուծված դեղեր՝ հիմնականում Վրաստանից, որոնք ահռելի չափերի են հասել. Տեսանյութ

Անդրադառնալով «Դեղերի մասին» նոր օրենքին,
թե որքանով այն կնպաստի Հայաստանում դեղերի գների նվազմանը՝ Սամվել Զաքարյանը նշեց, որ օրենքը կարգավորում է դեղերի գրանցման, ներմուծման կամ արտադրության հարցերը, բայց չի կարգավորում բիզնես միջավայրը կամ հավասար մրցակցության հարցերը: Ինչ վերաբերում է դեղերի գների պետական կարգավորմանը, ապա դա, նրա խոսքով, առնչվում է միայն պետգնմանը, իսկ մնացած գների վրա չի կարող ներգործել:
Սամվել Զաքարյանը նաև
վստահեցնում է, որ Հայաստանում չկան կեղծ դեղեր, կան ապօրինի ներմուծվածներ՝ հիմնականում Վրաստանից, և դրանք ահռելի չափերի են հասել: Պատճառն այն է, որ այնտեղ ավելի էժան է, քան Հայաստանում. «Ապօրինի, ոչ թե կեղծ, որը չգրանցված է նշանակում: Հայաստանում երբեք չի եղել արհեստական դեղ, կավիճ, թույն, ներքնահարկում պատրաստված դեղ»: