Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրել          Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին       Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը    

14 հուն 2026 23:36

Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրել

Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրելԻրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել բանակցություններն ԱՄՆ-ի հետ՝ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ խորհուրդը եկել է այն եզրակացության, որ երկխոսությունը պետք է շարունակել։
«Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հանգել է եզրակացության, որ բանակցությունները պետք է շարունակվեն»,- Փեզեշքիանի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։

Նախագահը նաև մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք հղում են կատարել նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարություններին՝ Վաշինգտոնի հետ բանակցությունների անթույլատրելիության մասին։ Փեզեշքիանի խոսքով՝ նա նախկինում անձամբ քննարկել է այս հարցը Խամենեիի հետ, ով համաձայնել է այնպիսի բանակցային գործընթացին՝ հարգելով Իրանի շահերը։

«Այդ ժամանակ նա թույլատրել է արժանապատիվ պայմաններով վարել և շարունակել բանակցությունները»,- նշել է նախագահը։

Փեզեշքիանը նաև նշել է, որ Թեհրանին հաջողվել է պահպանել դրական դինամիկան հարևան պետությունների հետ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթների դիվանագիտական ​​ջանքերն արդեն արդյունքներ են տվել, և Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ անհամաձայնություններ աստիճանաբար լուծվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր