Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում          Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»       Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»    

31 մար 2017 20:30

Արդյո՞ք Ծառուկյանը հայտնվեց Ուրիխանյանի ծուղակում

Այս ընտրությունները, նախորդներից,  կարծես թե, տարբերվում են հետաքրքիր հնչեղություններով: ՀՀԿ-ն հայտնվեց սկանդալում՝ դպրոցների ուսուցիչների կողմից ցուցակագրումների բացահայտման և Առաքել Մովսիսյանի (Շմայս) ասֆալտապատման թեմաներով: Իսկ «Ծառուկյան» դաշինքը ԿԸՀ կողմից զգուշացվեց ընտրարշավի ժամանակ հնչեցրած խոստումների համար, ինչը դիտարկվում է նաև որպես ընտրակաշառք: Սա դեռ ամենը չէ.
 
Hayacq.com-ի լրագրողական հետաքննությունը «Ծառուկյան» դաշինքի ցուցակի հետ կապված ինտրիգային և շատ հետաքրքիր բացահայտում իրականացրեց: «Ծառուկյան» դաշինքի ցուցակում հայտնվել են պատգամավորության թեկնածուներ, որոնք այլ կուսակցության հիմնադիրներ են, սակայն դաշինքի ցուցակում ներկայացված են մեկ այլ կուսակցության անունից: Այս հանգամանքը սերտորեն կապված է «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանի հետ: 
Մեր փաստերի համադրության արդյունքում շատ հետաքրքիր պատկեր ստացվեց: 2016թ.-ի դեկտեմբերի 10-ին հիմնադրվում է (կայացավ հիմնադիր համագումարը.խմբ.) «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը, որը գրանցվել է 2016 թ.-ի դեկտեմբերի 27-ին: Այս կուսակցության հիմնադիրներն են «Ալյանս» կուսակցության վարչությունից դուրս եկած երկու անդամներ՝  Խաչատուր Մարոզյանը, Կարեն Հովհաննիսյանը՝ ով ի դեպ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Աննա Ավագյանի ամուսինն է, անկուսակցական Գայ Պետրոսյանը և այլ ալյանսականներ: 
Վերջերս 26.03.2017 թվականին, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում, այն հարցին, թե պարոն Մարոզյանը ինչո՞ւ չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք  կա մի քաղաքական ուժ, որին սատարում է, Խաչատուր Մարոզյանը պատասխանել  է. «Ես չեմ սատարում ոչ մեկին՝ առայժմ։ Մեր կուսակցությունը («Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը. խմբ.) քանի որ ոչ մի կոնկրետ բան չէր հասցրել անել եւ հանրությանն այդքան էլ ծանոթ չէր: Իսկ ես միշտ դեմ եմ եղել անձ-կուսակցությանը, դրա համար հարմար գտանք չմասնակցել։ Կան որոշակի տարաձայնություններ, ճիշտն ասած, մեր հիմնադիրների մեջ, դրա համար այս պահին ես՝ ինքս, իմ անունից,  հաշվի առնելով այլոց կարծիքը, ձեռնպահ եմ մնում»։ 
 
Ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ այս բառերի հեղինակը ոչ ավել, ոչ պակաս զբաղեցնում է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 164-րդ հորիզոնականը: Բացի դրանից,  տեղի է ունեցել օրենքի խախտում: «Արդարություն և բարգավաճում» կուսակցության նախագահ Գայ Պետրոսյանը՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 176-րդ համարը, կուսակցության հիմնադիրներ՝ Խաչատուր Մարոզյանը «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 164-րդ համարը և Կարեն Հովհաննիսյանը «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 174-րդ համարը, «Ծառուկյան» դաշինքում հանդես են գալիս որպես «Ալյանս» կուսակցության անդամներ, քանզի նրանց կուսակցության պատկանելիության դիմաց գրված է «Ալյանս» կուսակցություն: Եթե վերջիններս այլ կուսակցության անդամ են, բայց հանդես են գալիս որպես մեկ այլ կուսակցության անվան տակ, ապա կա՛մ նրանք երկու կուսակցության անդամ են, որը օրենքով արգելվում է, կա՛մ կեղծվել է իրականությունը: Կարծում ենք, սրանով պետք է զբաղվեն «Ծառուկյան» դաշինքը և ԿԸՀ-ն: 
 
Հետաքրքիր է այս ամենն ինչպես է վրիպել ԿԸՀ աչքից, չէ որ 10-օրյա ժամկետում մեկ առ մեկ պետք է ստուգվեին պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը: Արդյո՞ք տեղյակ է այս ամենից Գագիկ Ծառուկյանը և արդյո՞ք նրա թույլտվությամբ չի եղել այս ամենը, հակառակ դեպքում Ծառուկյանին փաստի առաջ է կանգնեցրել նախկին կուսակից, ներկայիս դաշնակից, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: 
Hayacq.com-ը հետևողական է լինելու թեմայի հետ կապված հետագա զարգացումների առումով: Նաև նոր բացահայտումներ կլինեն մեր կողմից:
Armlur-ի տեսանյութը «Արդարություն և բարգավաճում» կուսակցության համագումարի վայրից: Ի դեպ, կուսակցությունները հիմնադիր համագումարները պետք է անցկացնեն բաց՝ կուսակցությունների գործունեության հրապարակայնության սկզբունքին համապատասխան, այստեղ էլ է խախտում կատարվել և համագումարն անցկացվել է փակ՝ առանց լրագրողների լուսաբանման: 
Հ.Գ. Հետաքրքիր է ի՞նչ որոշում կկայացնի ԿԸՀ-ն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր