Ուրիխանյանի արկածները Ծառուկյան դաշինքում
Hayacq.com-ը օրերս հրապարակել էր լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտված փաստեր, կապված Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված, 2016թ- դեկտեմբերի 10-ին հիմնադրված «Արդարություն և բարգավաճում» կուսակցության հիմնադիրներ Գայ Պետրոսյանի, Խաչատուր Մառոզյանի և «Ալյանս» կուսակցության նախագահ, Աժ պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանի օգնական՝ Աննա Ավագյանի ամուսին Կարեն Հովհաննիսյանի մասին։
Մեր հետաքննության արդյունքում պարզել ենք նաև, որ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության հիմնադիրներ Էռնեստ Բալույանցը, Աշոտ Մնացականյանը և Գոռ Շահսուվարյանը ևս հանդիսանում են Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածուներ։ Վերջինս, իդեպ ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանի որդին
է։ Զավեշտալին այն է, որ այս անձինք Ծառուկյան դաշինքում ներկայացված են և ԿԸՀ կողմից գրանցված, որպես «Ալյանս» կուսակցության անդամներ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերը նշված ԱԺ պատգամավորության թեկնածուները, ինչպես նաև «Ալյանս» կուսակցության կողմից Ծառուկյան դաշինքով առաջադրված մի քանի այլ թեկնածուներ ևս, ընտրության օրը Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող տարածքի ընտրատեղամասերում, խախտելով ընտրական օրենսգիրքը ներկայացել են որպես դիտորդ և ԶԼՄ ներկայացուցիչ՝ հավատարմագրվել են xnews կայքով, որը պատկանում է ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանին։
Արդյո՞ք, անդրադարձել է խնդրին ԿԸՀ-ն մեր նախորդ հրապարակումից հետո և հետաքրքիր է ի՞նչ պարզաբանումներ կտա այս հրապարակմանը։
Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ կայքում հրապարակված Ծառուկյան դաշինքի ամբողջական ցուցակը