Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

14 ապր 2017 16:18

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017-ի մայիսի 2-ից կստանձնի Յուրի Խաչատուրովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին: 
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակելու հարցը քննարկելիս որոշում է ընդունվելայդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Խաչատուրով Յուրի Գրիգորեւիչին», -ամփոփելով ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը` լրագրղներին ասել է Սեմերիկովը:

Նա նաւ հայտնել է, որ պետության ղեկավարները որոշում են ընդունել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության I աստիճանի նշանով:
Նրա խոսքով` ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները քննարկել են «ՀԱՊԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող ռազմաքաղաքական ու ռազմամարտավարական հանգամանքների շուրջ հարցերն ու մի շարք լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել` անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետ կապված»:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008-2016 թվականներին եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Իսկ 2016-ի հոկտեմբերին նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր