Հունիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար    

17 մայիս 2026 18:30

Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք

Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք«Երեկ երեկոյան հայտնաբերեցի, որ մեր նախընտրական ծրագրում կա մի լուրջ թերություն: Մարդը վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, «փսիխոյի» թուղթ է ստանում՝ հոգեկան առողջության համար թուղթ է հանում, ժողովուրդն ասում ա՝ «փսիխո»: Հիմա պետության ղեկի մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ, ևս պետք է «փսիխոյի թուղթ» հանի։

Մենք անպայման մեր ծրագրի մեջ մտցնելու ենք, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի թուղթ» հանել մինչև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք: Ուրիշ տարբերակ պատնեշ դնելու չկա»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Չարենցավանում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր