Դե հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը
![](/uploads/komandos.jpg)
Ապրիլի 8-ին Հայացք մամուլի ակումբում Արցախյան պատերազմի
հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը համեմատելով 90-ականների Արցախյան պատերազմը
վերջին օրերին 4-օրյա պատերազմի հետ նշեց.«Նախորդ պատերազմի ժամանակ այդքան Սմերչ
ու նռնականետեր մեր գլխին չի թափվել: Շատ բաներով է տարբերվում: Այդ երկու պատերազմները տարբերվում էին օգտագործված զենքերով:
Հավանականությունը, որ շատ մարդու կորուստ կլինի, մեծ է: Մի բան է մնացել նույնը, որով մենք այն ժամանակ հաղթեցինք, դա մեր մարտական ոգին է»:
Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է նաև, որ Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին. «Խոստացել է, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի գործածվելու: Դե հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը: Այսինքն` Ադրբեջանը նորից ստոր քայլ է արել: Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը»: Ըստ գեներալի` ռուսական կողմը հայտարարում է, թե Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը. «Եթե մենք որևէ տարածք հանձնենք, ապա կօգնենք հակառակորդին մոտենալ ու ավելի արագ խեղդել մեզ: Ռուսաստանը շատ լավ դա հասկանում է»: