Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

14 մայիս 2017 11:02

Կարեն Կարապետյանը քվեարկության էր եկել կնոջ հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին քվեարկության էր եկել կնոջ ուղեկցությամբ: Կարեն Կարապետյանը քվեարկել է թիվ 4/53 ընտրական տեղամասում: Քվեարկությունից առաջ հանձնաժողովի անդամները վարդեր նվիրեցին վարչապետի կնոջը:
Նշենք, որ մայիսի 14-ին երեւանցիները ավագանի են ընտրում։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։
«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը։
«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջատարը Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ համարը Մնացական Պարակշիեւն է, իսկ երրորդը՝ Սոնա Աղեկյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի առաջին եռյակում են նաեւ շախմատիստ Սմբատ Լպուտյանն ու ծրագրավորող, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Քանի որ ընտրություններին երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։
Ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր