Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

14 մայիս 2017 11:18

Վիգեն Սարգսյանը քվեարկեց դստեր «օգնությամբ»

Երեւանի թիվ 9/47 ընտրական տեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարն ընտրության էր եկել կնոջ եւ 2 դուստրերի հետ: Դուստրերից մեկը նախարարին «օգնեց» քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցել:
Լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանը նշեց, որ Երեւանի ներկայիս տեսքը իրեն դուր է գալիս, սակայն ցանկանում է, որ որոշ բարեփոխումներ տեղի ունենան.

«Մեր քաղաքը շատ գեղեցիկ է, սակայն ես կուզենամ, որ ավելի շատ լինեն քաղաքում կանաչապատ տարածքները»:
Նշենք, որ մայիսի 14-ին երեւանցիները ավագանի են ընտրում։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։
«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը։
«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջատարը Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ համարը Մնացական Պարակշիեւն է, իսկ երրորդը՝ Սոնա Աղեկյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի առաջին եռյակում են նաեւ շախմատիստ Սմբատ Լպուտյանն ու ծրագրավորող, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Քանի որ ընտրություններին երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։
Ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր