Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի       Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում    

15 մայիս 2017 11:21

Թուրքիայում մաֆիայի պարագլուխը խոստովանել է, որ իրեն առաջարկել էին սպանել Հրանտ Դինքին

Թուրքիայի մաֆիոզ խմբավորումներից մեկի պարագլուխ Քուրշադ Յըլմազը հայտարարել է, թե 2005 թվականին գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն իրեն առաջարկել է սպանել Հրանտ Դինքին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատախազին տված ցուցմունքում Քուրշադ Յըլմազը պատմել է, թե գյուլենականները ցանկացել են, որ ինքը նաեւ գյուլենականների մաֆիոզը լինի։  «Գյուլենականներից Իսմաիլ Է․-ն, ով համարվում էր գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն, ինձ ասաց, որ պետք է սպանել Դինքին, քանի որ նա ցանկանում է Թուրքիայում հայկական լոբբի ստեղծել։  Նա ասաց, որ եթե ես կազմակերպեմ սպանությունն ու հանձնեմ սպանողին, ինձ վնաս չի լինի։ Երբ ես չընդունեցի այդ առաջարկը, նրանք իմ ու իմ ընկերուհու դեմ թակարդներ լարեցին»,-ասել է Քուրշադ Յըլմազը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր