ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

16 մայիս 2017 14:30

Քացախով դիմակ՝ ազդրերի ցելյուլիտից ազատվելու համար

Քացախով դիմակ՝ ազդրերի ցելյուլիտից ազատվելու համար

Առողջ սննդակարգն ու մարզումները բավական չեն ազդրերի գեղեցիկ ու ձիգ մաշկ ունենալու համար: Ցավոք, ցելյուլիտը կարող է առաջանալ նույնիսկ բարեկազմ կանանց մոտ՝ պայմանավորված լինելով հորմոնալ խանգարումներով, մարսողության խանգարումներով և նույնիսկ գենետիկ հակվածությամբ:

Սակայն կա մի արդյունավետ պրոցեդուրա, որը շաբաթական երկու անգամ անցկացնելու դեպքում ընդամենը մեկ ամիս անց կարելի է ձեռք բերել հարթ, ձիգ ու առողջ մաշկ: Ընդ որում՝ այդ պրոցեդուրայի ընթացքում օգտագործվող հիմնական բաղադրիչներից մեկը խնձորի քացախն է:

Առհասարակ խնձորի քացախը հիանալի միջոց է, որը կանայք կիրառում են ավելորդ քաշից ազատվելու համար: Այն օգտագործում են ինչպես լոգանք ընդունելիս, այնպես է մերսումների ժամանակ: Բանն այն է, որ քացախը պարունակում է մրգային թթուներ, ինչի շնորհիվ բարելավվում է նյութափոխանակությունը: Բացի այդ, քացախը քայքայում է ճարպն ու դուրս է բերում այն օրգանիզմից:

 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որի բոլոր բաղադրիչները կարելի է գտնել յուրաքանչյուրի խոհանոցում: 

Բաղադրությունը. 

·  0,5 բաժակ խնձորի քացախ,

·  0,5 բաժակ մեղր,

·  0,5 բաժակ ալյուր, 

·  սննդի համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթ: 

Օգտագործման եղանակը.

·  Ալյուրը, մեղրն ու քաղախը խառնել, մինչև ստացվի միջին թանձրության խմոր:

·  Մաքրել մաշկը, այնուհետև քացախով խմորը քսել այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ է նկատվում և փաթաթել պոլիէթիլենային թաղանթով: 

·  Դիմակը հարկավոր է թողնել մեկ ժամ, այնուհետև լվանալ մաշկը գոլ ջրով և քսել խոնավեցնող նրբաքսուք: 

·  Քացախի պատճառով կարող է նկատվել թույլ ծակծկոց, սակայն դա միայն կնշանակի, որ դիմակը սկսել է ազդել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր