Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 մայիս 2017 17:55

Միֆեր և ճշմարտություններ ջրի և լիմոնի մասին

Ջրի և լիմոնի մասին այսօր այնքան շատ տեղեկատվություն կա, որ մոլորությունների հեռանկարը նույնպես չափազանց մեծ է: Կարևոր է հաշվի առնել, որ այդ բոլոր տեղեկությունների մեծ մասը ուղղակի հորինվածքներ են, որոնք հետազոտություններով դեռևս հաստատված չեն: Ահա դրանցից մի քանիսը.

1.Ջուրն ու լիմոնը լավացնու՞մ են նյութափոխանակությունը.
Ոչ, իհարկե ոչ. այն կարող է անուղղակի ազդեցություն ունենալ նյութափոխանակության վրա, սակայն էֆֆեկտը աննշան կլինի:

2.Ջուրն ու լիմոնը նպաստու՞մ են ջրագոյացմանը.
Այո, քանի որ այն կազմված է ջրից:

3.Ջուրն ու լիմոնը մաքրու՞մ են լյարդը:
Ամենայն հավանականությամբ` ոչ: Այս մասին չկան ոչ մի գիտական ապացույցներ:

4.Ջուրն ու լիմոնը բարձրացնու՞մ են օրգանիզմում C վիտամինի մակարդակը.
Աննշան չափով.դա կախված է նրանից, թե ինչքան լիմոն դուք կավելացնեք ջրին: Մասուրի թուրմը կամ բուլղարական պղպեղով աղցանը այդ առումով ավելի օգտական են:

5.Ջուրն ու լիմոնը կկարգավորե՞ն «рН» բալանսը.
Ոչ, քանի որ մթերքները կամ խմիչքները կամ ընպելիքները, որոնք հայտնվում են ստամոքսում, չեն կարող էականորեն ազդել  «рН» բալանսի վրա:

6.Կարելի՞ է արդյոք ջուրն ու լիմոնը փոխարինել հյութին կամ սուրճին.
Դա լավ միտք է, քանի որ կիտրոնային ջրում բացակայում է շաքարը, իսկ դա նշանակում է, որ դուք կունենաք ավելի շատ էներգիա, քան առաջ` արյան մեջ շաքարի ստաբիլ քանակով պայմանավորված:

Կիտրոն + ջուր = ներշնչանք
Կիտրոնի և ջրի կախարդանքը, իրականում, կարող է ընդամենը կապված լինել հոգեբանական ներշնչման հետ: Այսպես` կիտրոնի հյութը սովորական ջուրը դարձնում է ավելի համեղ և այդ պատճառով այն խմելը ավելի հետաքրքիր է: Եվ որպես հետևանք` դուք այն կխմեք ավելի հաճախ քան սովորաբար:  Հոգեբանները նաև ավելացնում են, որ այն հպարտության զգացումը, որը դուք ունենում եք ամեն անգամ առողջ կենսակերպի հետ կապված որևէ ընտրություն անելիս, դրական ազդեցություն է ունենում ուղեղի և մարմնի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր