Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

21 հուն 2016 16:50

Ինչ որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, որից մենք տեղյակ չենք. Տեսանյութ

«Ես բազում անգամներ եմ ասել, որ առանց ռազմական գործողությունների Ղարաբաղյան խնդրի կարգավորում չի լինի: Նախաձեռնեցին, հանդիպեցին և գուցե ընթացքում հասցրեցին սուրճ խմել ու ի՞նչ: ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացման հարցը դա այն հա՞րցն էր, որ նախագահները պետք է հանդիպեի՞ն ռազմական գործողություններից հետո»,-հունիսի 21-ին Հայացք մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով  Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Ըստ քաղաքագետի` այդ տեսակ հանդիպումններն ոչինչ չեն տալիս, բացի ևս մեկ անորոշությունից: «Չափազանց լուրջ գործընթաց է գնում, որովհետև, եթե տեսաք, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի մոտ աննախադեպ լավատեսություն կար, ինչը լուրջ կասկածներ է հարուցում պատերազմից հետո: Զուտ պատմական ու քաղաքական առումով անհասկանալի է, երբ քեզ շանտաժային պատերազմի են ներքաշում, որից հետո շփումներ են գնում, որոնք երկու կողմերից էլ որակվում են դրականորեն: Եթե մի բան դրական է Ադրբեջանի համար, այն չի կարող դրական լինել հայկական կողմի համար, բայց զարմանալիորեն հայկական կողմն էլ է դրական գնահատական տալիս»,-ասաց Մարտիրոսյանը: 
Նրա դիտարկմամբ հնարավոր է ինչ-որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, մի գործընթաց, որից մենք տեղյակ չենք: «Սա սողացող պատերազմ է, մեր հասարակությանը արյունաքամ անելու համար: Ադրբեջանը իր առջև դրված պլանը փայլուն ձևով է կատարում: Ինչ ուզում է լինի պատերազմ լինելու է: Մենք գործ ունենք բանականություն չունեցող պետության հետ, որը հավասարազոր է «Իսլամական պետությանը», ուղղակի ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Գերտերությունները հարաբերություններ են պահում նրա հետ նավթի պատճառով: Բացի այդ, եթե ալիևները տապալվեն, ծայրահեղական սունիներն են իշխանության գալու: Պետք է հայտարարվի, որ նման պետության հետ Հայաստանը խոսելու բան չունի և դուրս գա բանակցություններից՝ պատրաստվելով ինքնապաշտպանության։  Դա է ելքը»,-եզրափակեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Հայկական կողմն անչափ բարի է Ադրբեջանի հանդեպ, անհասկանալիորեն հանդուրժող ու ընդառաջող է: «Միայն հայերն ու միայն Հայաստանն է, որ հողերի բանակցություն է վարում: Ես չեմ հասկանում 20 և ավելի տարիներ մենք բանակցում ենք: Պատրաստ ենք ի վնաս մեզ, մեր պատմական ազատագրված հողերից տարածքներ հանձնել իրենց:  Ադրբեջանը չի համաձայնում, ասելով՝ ես ավելին եմ ուզում: Դրանից հետո պատերազմում է՝ ցույց տալու համար, որ ստատուս քվոն իր համար անընդունելի է և դրանից հետո մենք սկսում ենք խոսել Ադրբեջանի հետ՝ ինչի՞ մասին»:
Խոսելով Ժիրայր Սէֆիլյանի  ձերբակալության մասին`Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ եթե Ժիրայր Սեֆիլյանի դեմ կային «երկաթյա» փաստեր, ապա նրա ձերբակալությունը պետք է կատարեին շատ ավելի շուտ, որպեսզի այն չասոցացվեր նախագահների հանդիպման հետ:
«Եթե անգամ Ժիրայր Սեֆիլյանն այն աստիճանի «անմիտ» գործիչ էր, որ, լինելով իշխանությունների ուշադրության կենտրոնում, զբաղվում էր նման գործերով և կազմակեպում էր զենքի տեղափոխում, եթե անգամ նա նման վտանգավոր ծրագրեր ուներ, ձերբակալությունը հենց նախագաների հանդիպման օրն իրականացնելը չափազանց վատ մտածված, անխոհեմ քայլ էր: Ադրբեջանական մամուլը խանդավառվեց դրանից: ձերբակալել մեկին՝ ամենևին հավաստի չթվացող մեղադրանքներով, ով դեմ է ազատագրված տարածքները հանձնելուն՝ անընդունելի է, որովհետև այն ջուր է լցնում ոչ բարեկամ ուժերի ջրաղացին»,- հավելեց Հայկ Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր