Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է          Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու       Էջմիածին քաղաքում այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր    

31 մայիս 2017 16:16

ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկությո՞ւն է տեղի ունեցել

 ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկությո՞ւն  է տեղի ունեցել
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ այսօր՝ մայիսի 31-ին, խառնաշթոփ իրավիճակ ստեղծվեց:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ական երկու պատգամավորի աթոռ դատարկ է, մինչդեռ կա լրիվ քվեարկություն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վերջին շարքում երեք աթոռ ավել է եւ ուրիշի փոխարեն քվեարկություն չի եղել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշեց վերաքվեարկություն կազմակերպել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը տեղից շարունակում էր բարձրաձայնել ուրիշի փոխարեն քվեարկության մասին: Արա Բաբլոյանը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկի Էթիկայի հանձնաժողովը:
«7 հոգի նստել է, քվեարկել է 8 հոգի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արա Բաբլոյանը կրկին հայտարարեց, որ այդ հարցը կքննի Էթիկայի հանձնաժողովը:
ԱԺ նախագահի որոշմամբ, վերաքվեարկություն տեղի ունեցավ: Նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 35:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր