Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

06 հուն 2017 19:05

Զարմանալի դիետա, որ կօգնի օրական նիհարել մոտ կես կիլոգրամ

Զարմանալի դիետա, որ կօգնի օրական նիհարել մոտ կես կիլոգրամ
Այս ջրային դիետան կարող է օգնել օրական նիհարել մինչև կես կիլոգրամ։ Այս դիետայով նիհարելու համար պետք է լինել առողջ ու այն չպետք է պահել 1 շաբաթից ավել։ 
 
Մարմինը բաղկացած է 70 տոկոս ջրից, և  բավականաչափ ջուր խմելը կարող է զգալի նշանակություն ունենալ մարսողության, արյան շրջանառության ու սննդարար նյութերի կլանման վրա։
 
Ինչպես հետևել այս դիետային։
Նախաճաշ ․ 1 բաժակ ջուր, թեյ կամ թարմ քամված մրգային հյութ։
Ճաշ․ ճաշից առաջ խմել 1 բաժակ ջուր և ճաշից հետո 1 բաժակ թեյ։ Ուտել թարմ բանջարեղենային աղցան՝ համեմված քացախով, ձիթապտղի յուղով ու կիտրոնով։ Կարող եք ուտել այնքան, որքան ցանկանում եք։ Աղցանի մեջ կարելի է օգտագործել նեխուր, եգիպտացորեն, վարունգ, լոլիկ, գազար։
 
Ճաշի և ընթրիքի միջև ընկած հատվածում պետք է խմել 1 բաժակ ջուր, թեյ կամ քամած հյութ, այնուհետ 1 բաժակ կաթ կամ մածուն։
 
Ընթրիք․ 1 բաժակ ջուր ընթրելուց առաջ, իսկ ընթրելուց հետո 1 բաժակ թեյ։ ուտել 1 խաշած ձու՝ մրգերով ու բանջարեղենով, կամ 100 գրամ տավարի կամ հավի միս։
 
Կրկնել այս դիետան 1 շաբաթից ոչ ավել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր