Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է          Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում       Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ    

01 հուլ 2026 14:34

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել էԵրևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է: Այս մասին հայտնում են այգուց:

«Սիրելի՛ այցելունե, մենք շարունակաբար աշխատում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին դառնա ավելի զարգացած, խնամված և հարմարավետ միջավայր թե՛ մեր կենդանիների, թե՛ ձեզ համար:

Հենց այդ նպատակով՝ 2026 թվականի հուլիսի 1-ից փոփոխվում են մուտքի տոմսերի սակագները։ Փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակ:

Նոր սակագները՝ երկուշաբթի օրը 3 - 69 տարեկան այցելուներ - 1,000 դրամ: Երեքշաբթիից կիրակի՝ 3 - 69 տարեկան այցելուներ - 2,000 դրամ:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար։ Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից: Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ:

Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ: Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

Շնորհակալ ենք ձեր վստահության և աջակցության համար։ Յուրաքանչյուր այցելությամբ դուք նպաստում եք Երևանի կենդանաբանական այգու զարգացմանն ու մեր կենդանիների բարեկեցությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր