Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար          Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին       Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»    

19 հուն 2017 16:00

Կարտոֆիլ-ֆրիի մահացու վտանգը

 Կարտոֆիլ-ֆրիի մահացու վտանգը
Տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը սպառնում է մարդու վաղաժամ մահվամբ: Այս մասին զգուշացնում են գիտնականները:
Մասնագետների միջազգային խումբն ուսումնասիրել է չորս հազար մարդու առողջությունը և սննդակարգը՝ 45-ից 79 տարեկան: 8 տարվա ընթացքում մահացել է 236 փորձարկվող: Գիտնականները վերլուծել են նրանց սննդակարգը և եզրակացրել, որ կարտոֆիլը մոտեցնում է մահը: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:

Մասնագետների խոսքով՝ մարդու վրա բացասական ազդեցություն է թողնում միայն տապակած կարտոֆիլը, օրինակ՝ ֆրին: Նույն կարտոֆիլը եփած վիճակում անվնաս է առողջության համար:

Նաև նշվում է, որ կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր