Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ          «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ       Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»    

19 հուն 2017 18:05

Արցախում վիրավորված զինվորներից մեկի աչքը վիրահատել են, մյուսը կայուն ծանր վիճակում է

 
Արցախում վիրավորված զինվորներից մեկի աչքը վիրահատել են, մյուսը կայուն ծանր վիճակում է
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հունիսի 16-ին վիրավորում ստացած եւ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» տեղափոխված զինվորի վիճակը միջին ծանրության է: Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն ասաց, որ զինվորի մոտ երկու աչքն էլ վնասված է: «Մի աչքն արդեն վիրահատել ենք: Նրան երկարատեւ բուժում է սպասվում»,-ասաց Մալայանը՝ չբացառելով առաջիկայում ևս վիրահատության անհրաժեշտությունը:
Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։
«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։
Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։ 33¬-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն էլ ասաց, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:
Հաստոցավոր հակատանկային նռնականետերից ադրբեջանական կողմը հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հայտնի էր դարձել նաև, որ երկու զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր