Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

14 հուլ 2017 13:30

Հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում այս պահին ավելի քան 50.000 կալանավորված կա

Հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում այս պահին ավելի քան 50.000 կալանավորված կա2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործով մեկ տարվա ընթացքում իրավական գործընթաց է իրականացվել 169.013 քաղաքացու նկատմամբ: Նույն գործով այս պահին կալանավորված է 50.510 մարդ:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ երկրի արդարադատության նախարարության հաղորդած տվյալներից երևում է, որ կալանավորվածների թվում կա զինված ուժերի 7.098 սպա, 8.815 ոստիկան, 24 նահանգապետ, 73 փոխնահանգապետ և 116 գավառապետ:    

Այս պահին ձերբակալման որոշում կա ևս 8.087 անձանց վերաբերյալ, որոնցից 152-ը զինվորական են, 392-ը՝ ոստիկան, 3-ը՝ նահանգապետ, 9-ը՝ գավառապետ:


Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:  Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր