Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

04 օգոս 2017 15:50

Ռուս-ամերիկյան հակամարտությունը պայմանավորված թաքուն խաղ է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը անդրադարձավ միջազգային իրավիճակին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա թեմային:
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները թևակոխում են նոր ու կոշտ փուլ, որը կարելի է անվանել նաև սառը պատերազմի դարաշրջան: Սա կարող է հետևանքներ ունենալ մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար»,- ասաց  Արայիկ Սարգսյանը։ 
 
Պարոն Սարգսյանը նաև փաստեց, որ Ռուսաստանն իր նավթային եկամուտները տեղաբաշխում է ԱՄՆ-ի գանձարաններում, և այսպիսի քաղաքականությունը ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ-ին. «Այսօրվա դրությամբ ՌԴ-ն ունի 121 միլիարդից ավելի ԱՄՆ գանձապետարանի արժեթղթեր, մինչդեռ անցյալ տարի այս օրերի հաշվարկով ՌԴ-ն ընդամենն ուներ ԱՄՆ գանձապետարանում մոտ 68 միլիարդ դոլարի արժեթղթեր: ՌԴ-ն գնում է ԱՄՆ պահուստային համակարգից տարեկան տասներեքից տասնհինգ միլիարդ դոլարի արժեթղթեր»: 
 
Արայիկ Սարգսյանը ռուս-ամերիկյան հակամարտությունը թաքուն խաղի է նմանեցնում և ասաց, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին իշխանության են բերել ԱՄՆ ազգայնական ուժերը, ովքեր ուզում են վերականգնել ԱՄՆ-ի դիրքերն աշխարհում՝ որպես համար առաջին պետություն։ Ինչպես նաև, կասկածելի է համարում այն, թե ինչպես ստացվեց, որ Սիրիայի հարավում` ռուս-ամերիկյան ռազմական համաձայնություն եղավ առ այն, որ այդտեղ դադարեցվում են բոլոր տեսակի ռազմական գործողություններն ի շահ Իսրայելի: 
Նա մատնանշեց, որ Ռուսաստանը վտանգ է տեսնում ՆԱՏՕ-ի կողմից և դրանով է պայմանավորված Ռուսաստանի կողմից Ղրիմի վերադարձը, Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները, և դա կզգանք նաև Արցախի հետ կապված խնդրում. «ՌԴ-ն, մտնելով Սիրիա, հետապնդում էր նպատակ մեծ ծառայություն մատուցել միջազգային հանրությանը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գործում: Փոխարենը ՌԴ-ն ստացավ Ղրիմի վերամիավորման նկատմամբ միջազգային հանրության լռությունը: Փաստորեն, այդ լռության դիմաց ՌԴ-ն մտավ Սիրիա և վերականգնեց իր աշխարհաքաղաքական դիրքերը Մերձավոր Արևելքում: Ցանկացած պահի ՌԴ-ն կարող է գործողություններ իրականացնել Ղարաբաղի հանդեպ, որը թաքուն, բայց մենք տեսանք ապրիլյան պատերազմի օրերին. հատկապես քաղաքական ղեկավարության և գլխավոր շտաբի կողմից չակերտավոր դաբրոյի համար: Այդ դաբրոն տվել էր նաև Իսրայելը: Սա միջազգային դիվանագիտության չգրված օրենք է: Տեղի է ունենում տորգ` առևտուր աշխարհի ղեկավարների միջև»: 
 
Անդրադառնալով Արցախի ճանաչման հարցին, Արայիկ Սարգսյանն ընդգծեց, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը կբերի ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը. «Եթե գոնե հինգ երկիր ճանաչեր Արցախի անկախությունը, ամեն բան այլ կլիներ: Այդ առումով մեր դիվանագիտությունը շատ վատ է աշխատում և չի օգտագործում իր պոտենցիալ հնարավորությունները»: 
Արայիկ Սարգսյանը նաև հավելեց, որ անկախ ամեն ինչից աշխարհը թույլ չի տա, որ տեղի ունենա  Հայաստանի ու Արցախի միավորումը. «Բոլոր գերտերություններին ձեռնտու է, որ ղարաբաղյան թնջուկը չլուծվի, որպեսզի իրենց ազդեցությունը տարածաշրջանում չթուլանա: Թույլ Հայաստանը ձեռնտու է աշխարհի գերտերություններին»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր