Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

25 օգոս 2017 18:37

Կոկոսի յուղը՝ հրաշալի միջոց մազերի համար. դադարեցնում է մազաթափությունը, ազատում թեփից, ամրացնում մազերը

 Կոկոսի յուղը՝ հրաշալի միջոց մազերի համար. դադարեցնում է մազաթափությունը, ազատում թեփից, ամրացնում մազերը
Budetezdorovy.ru-ն գրում է, որ կոկոսի յուղը մազերի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։
1. Օգնում է վերականգնել վնասված մազերը։ Կոկոսի յուղը նպաստում է մազերի կառուցվածքի ամրացմանը։ Այն կօգնի նաև վերականգնել ճյուղավորված մազերը, որը մազերի չափից շատ չորության և «հյուծման» հետևանք է։
2. Դադարեցնում է մազաթափությունը։ Կոկոսի յուղն առողջ ճարպեր է պարունակում, որոնք ակտիվորեն սնուցում են գլխամաշկը, պայքարում բորբոքման դեմ, կանխարգելում ցանկացած վարակ։ 3 ճաշի գդալ կոկոսի յուղը խառնեք 2 ճաշի գդալ եղեսպակի թուրմի հետ։ Կոկոսը տաքացրեք դանդաղ կրակին, ավելացրեք թուրմը, խառնեք։ Քնելուց առաջ քսեք մազերին և գլխամաշկին։ Առավոտյան լվացեք շամպունով։
3. Արդյունավետ միջոց է թեփի դեմ։ Կոկոսի յուղն օգնում է պայքարել վարակների դեմ, խոնավեցնում է գլխի մաշկը և ազատում թեփից։ Հավասար քանակով կոկոսի և գերչակի յուղերը խառնեք, քսեք մազերին և գլխամաշկին։ Նուրբ շարժումներով մերսեք մաշկը, թողեք 30 րոպե, լավ լվացեք։
4. Վերականգնում է մազերը ներկելուց և լաքի օգտագործումից հետո։ Կոկոսի յուղը լավ խոնավեցնում է մազերը, սնուցում դրանք։ Մի փոքր կոկոսի յուղ քսեք մազերին լվանալուց 10-15 րոպե առաջ, լվացեք շամպունով։ Սա կօգնի փափկեցնել մազերը։
5. Օգնում է ազատվել ոջիլներից։ Ոջիլներից ազատվելու համար կարող եք կոկոսի յուղ օգտագործել։ Բուժումն ավելի արդյունավետ դարձնելու համար մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր