Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 օգոս 2017 16:23

«Երևան սիթի»-ում վաճառվում է բորբոսասնկերով շոկոլադ, իսկ ՍԱՊԾ-ն անգործության է մատնված. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ Հանրային խորհուրդի անդամ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհուրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը ներկայացրեց, թե ինչպիսի  խնդիրներ են ի հայտ եկել սննդամթերքի շուկայում ու ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ խնդիրները կարգավորելու համար: Անդրադարձավ նաև թե ինչպիսի անարդյունավետությամբ է գործում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհուրդը։

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լիարժեք չի գործում: Նորմալ սննդամթերք չի արտադրվում ու սպառողին մատուցվում: Խնդիրների մասին բարձրաձայնել եմ, սակայն ՍԱՊԾ-ից հակադարձել են, որ իրենց ձեռքերը բռնել են՝ արգելելով ստուգումները տնտեսվարողների մոտ»,-ասաց Դոնարա Ալեքսանյանը:

Նա ասուլիսին իր հետ բերել էր «Երևան սիթի» սուպերմարկետից հավատարիմ հաճախորդների համար կես գնով վաճառվող  շոկոլադ: Գնելուց հետո պարզել է, որ մանկնշման մեջ նշված Սանկտ Պետերբուրգի գործարանը նման կոնֆետ չի արտադրում: Կոնֆետների նմուշները Դոնարա Ալեքսանյանը հանձնել է լաբորատորիա, նաև ՍԱՊԾ-ին: «Լաբորատորիայից ինձ պատասխանեցին, որ շոկոլադի մեջ կան բորբոսասնկեր և սնկեր, իսկ ՍԱՊԾ-ից բանավոր կերպով, ոչ պաշտոնական, առանց ստորագրության, առանց կնիքի մի կիսատ թուղթ, ըստ որի՝ կոնֆետը նորմալ է»,-ասաց նա:

Ծառայության ղեկավարի մասին դժգոհությունը Դոնարա Ալեքսանյանը ներկայացրել է նախարարին. «Նախարարի ներկայությամբ ես Իշխան Կարապետյանի երեսին ասեցի, որ ծառայությունը չի աշխատում, սպառված է, ինչ աղբ ասես, որ չի հայտնվել խանութներում: Որոշ ժամանակ անց ՍԱՊԾ-ն ոչնչացրել է պահեստում պահվող 21,5 կգ ժամկետանց կոնֆետը, երևի նախարարն է միջամտել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր