Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 օգոս 2017 15:38

Կարծախում բացվեց Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը, իսկ թանգարանի այցելուները նույնիսկ թուրքերն են. Լուսանկարներ

Կարծախում բացվեց Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը, իսկ թանգարանի այցելուները նույնիսկ թուրքերն են. ԼուսանկարներՆախօրեին Ջավախքի Կարծախ գյուղում տեղի ունեցավ ամենամյա բնույթ կրող Ջիվանու օրվան նվիրված տոնակատրությունը: 

Տոնական օրը սկսվեց գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով: Այնուհետև տեղի ունեցավ Ջիվանու նորաստեղծ տուն-թանգարանի հուշային հատվածի բացումը՝ այն հատվածը, որտեղ ապրել է Ջիվանին:

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանը բացվել է 2016 թ. օգոստոսի 27-ին:  Այն կառուցվել և բարեկարգվել է  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից (ՋԱՀ): 

Տոնակատարության հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հյուրեր:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Աշոտ Հակոբյանը շատ կարևորեց Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի բացումը: Նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում շուրջ 2000 այցելու է եղել տարբեր երկրներից, նույնիսկ Թուրքիայից:
 
Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ Ջիվանու տուն-թանգարանի բացումն ունի սոցիալական նշանակություն հատկապես տուրիզմի տեսանկյունից։ 
Կարծախում բացվեց Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը, իսկ թանգարանի այցելուները նույնիսկ թուրքերն են. Լուսանկարներ
Կարծախում բացվեց Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը, իսկ թանգարանի այցելուները նույնիսկ թուրքերն են. Լուսանկարներ
Կարծախում բացվեց Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը, իսկ թանգարանի այցելուները նույնիսկ թուրքերն են. Լուսանկարներ
Կարծախում բացվեց Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը, իսկ թանգարանի այցելուները նույնիսկ թուրքերն են. Լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր