Առողջական ինչ խնդիրներից կարելի է ազատվել սխտորի միջոցով
Սխտորն անչափ օգտակար մթերք է: Այն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով, ուստի հաճախ համեմատվում է անգամ շատ տարածված հակաբիոտիկների հետ: Սխտորը պարունակում է մոտ 400 ակտիվ միացություն, որոնք հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով, բուսական մանրաթելերով ու ճարպերով, А, В1, В2, С վիտամիններով, երկաթով, յոդով, կալիումով և այլ օգտակար միկրոտարրերով:
Պարբերաբար սխտոր օգտագործելը կօգնի բարելավել արյան շրջանառությունը, կարգավորել արյան բարձր ճնշումը, նվազեցնել արյան մեջ ճարպերի մակարդակն ու կանխել սրտի հիվանդությունները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխտորը նաև օժտված է հակաուռուցքային հատկություններով, իսկ ամեն առավոտ դատարկ ստամոքսին ջեռոցում եփված սխտոր (մի գլուխ) ուտելը կարող է կանխել նույնիսկ քաղցկեղի մի քանի տեսակի առաջացումը:
Սակայն սխտորն օժտված է նաև բազմաթիվ այլ առավելություններով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
1.Սխտորը շատ արդյունավետ է գորտնուկների դեպքում: Հարկավոր է կտրել սխտորի մի շերտ, դնել այն գորտնուկի վրա, ամրացնել և թողնել ամբողջ գիշեր: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել ամեն գիշեր, մինչև գորտնուկն ամբողջությամբ անհետանա:
2.Ականջի ցավից նույնպես կարելի է ազատվել սխտորի օգնությամբ: Անհրաժեշտ է սխտորի երկու պճեղին ավելացնել ջուր և եփել մինչև այն եռա: Ստացված հեղուկն հարկավոր է օգտագործել ականջի համար նախատեսված կաթիլների տեսքով:
3.Անքնության դեպքում կարելի է քնելուց առաջ սխտորով աղցան ուտել:
4.Մկանային ցավերի դեպքում նույնպես խորհուրդ է տրվում ավելի շատ սխտոր օգտագործել: Այն օգնում է թուլացնել մկանները, ինչի շնորհիվ ցավը մեղմվում է: