Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

18 սեպ 2017 15:52

Պաշտոնի նշանակելիս պետք է հաշվի առնել մարդու հոգեբանական հատկանիշները. Տեսանյութ

Պաշտոնի նշանակելիս պետք է հաշվի առնել մարդու հոգեբանական հատկանիշները. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը խոսեց կառավարման հոգեբանության դերի և նշանակության, ինչպես նաև ինքնակառավարման մասին:
Ռուբեն Աղուզումցյանը նշեց, որ կառավարման ֆունկցիաները պետք է ունենան աստիճաններ և որ թռիչքաձև չի կարելի կազմակերպել կառավարումը. «Երբ ղեկավարը սկսվում է աջակցել և կառավարել որևէ  ստորադասի աշխատանք ու անտեսում է միջանկյալ օղակները՝ տեղակալին, վարչության պետին, ապա նա խախտում է կառավարման օրենքները և արդյունքում ստեղծվում է վատ հոգեբանական մթնոլորտ:  Կառավարումն արդյունավետ է, եթե կա հետադարձ կապ, այլ կերպ ասած՝ փորձ,- ասաց բանախոսը»:
 
Ռուբեն Աղուզումցյանը հավելեց, որ պետք է հարգանքով վերաբերվել մարդուն. «Պետք է միշտ առաջ գնալ չվիրավորելով դիմացինին: Հայաստանում շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են կառավարիչները վիրավորում իրենց ենթականերին: Մեզանում չկա քաղաքական հաղորդակցման կուլտուրա: Մենք կառավարիչների լուրջ խնդիր ունենք: Կառավարիչների ուսուցումը, ցավալի է, որ Հայաստանում նոր է սկսել ներդրվել, ինչը այսօր անում է  ՀՀ պետական կառավարման ակադեմիան»:
Անդրադառնալով ինքնակառավարմանը հոգեբանը նշեց, որ ինքնակառավարման միջոցով կարողանում ենք ճիշտ որոշումներ ընդունել.«Պաշտոնյաների մեջ կան հոգեբանական հատկություններ, որոնք սակայն, միշտ չեն հաշվի առնվում, այնպես, ինչպես ունենք լավ օրենքներ, որոնք, սակայն, չեն կիրառվում: Պետք է պաշտոնյաների ընտրության ժամանակ հոգեբանական ընտրություն կազմակերպել և նրանց այս կամ այն ոլորտի ղեկավար ընտրել նաև իրենց հոգեբանական հատկանիշների հիման վրա»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր