Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի, նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը՝ ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ          Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն       Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք    

21 սեպ 2017 11:45

Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար. Մովսես Հակոբյան

Տարածաշրջանում մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերը մեր թշնամին է։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։

Դիտարկմանը, թե ԱԳ նախարարը խոսեց տարածքների վերադարձի մասին՝ նշելով, որ դրանք այն տարածքներն են, որոնք չեն վտանգում Արցախի անվտանգությունը, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»։

Հարցին,թ ե որեւէ տարածքի վերադարձը ինչ հետեւանք  կունենա, Գլխավոր շտաբի պետն ասել է. «Ես այս պահին չեմ կարող որոշում ասել։ Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի։ Որեւէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը»։

Խոսելով ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին՝ Հակոբյանն ասել է. «Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար»։

Հարցին, արդյոք բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Բանակը կատարելու է այն հրամանը, որը կորոշի քաղաքական ղեկավարությունը»։ Նա նաեւ նշել է, եր մեզ նոր եւ ավելի լավ տարածքներ են պետք, որը կերաշխավորի Արցախի անվտանգությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր