Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

02 հոկ 2017 18:05

Մարմնի քարտեզը ողնաշարի վրա. ինչով են պայմանավորված մեջքի ցավերը

 Մարմնի քարտեզը ողնաշարի վրա. ինչով են պայմանավորված մեջքի ցավերը
Հաճախ մարդիկ մեջքի և վերջույթների ցավերի դեպքում չեն ցանկանում դիմել բժշկի և փորձում են ինքնուրույն ախտորոշել ու բուժվել: Սակայն արդյո՞ք հնարավոր է իրականացնել նման ինքնաախտորոշում:Մեջքի ցավերի դեպքում, կախված այն բանից, թե ողնաշարի որ հատվածն է ցավում, կարելի է պարզել, թե որ օրգանի աշխատանքի խանգարման հետ է կապված այդ ցավը:
Մարդու ողնաշարը բաղկացած է 24 ողից և 31 զույգ նյարդային վերջավորությունից: Դրանցից յուրաքանչյուրն իր գործառույթով կա՛մ ակամա կապված է համապատասխան օրգանի, կա՛մ համակարգի հետ, ուստի որևէ օրգանի աշխատանքի խանգարումն ուղղակիորեն ազդում է ողնաշարի առողջության վրա:
Մարմնի քարտեզը ողնաշարի վրա
Մեջքի ցավերի դեպքում կարելի է պարզել, թե որ հատվածում է նկատվում «նոմալիա» և հետևաբար՝ որ օրգանի կամ օրգանների համակարգի աշխատանքն է խանգարվել: Այս տեղեկությունը թույլ կտա հասկանալ, թե ինչպես են նախագծված մարդու օրգանները ողնաշարի վրա:
Պարզվել է, որ մեջքի ցավերը կարող են պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, քանի որ խնդիրը լրիվ այլ օրգանների մեջ է՝ կախված ցավի օջախից:
Անտոն Ալեքսեևի պնդմամբ՝ խնդիրն ինքնուրույն ախտորոշելը շատ բարդ է, ուստի հարկավոր է, որ դա իրականացնի մեկ ուրիշը՝ մկանների և ողնաշարի համապատասխան ստուգման ու թեստավորման միջոցով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր