Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

18 հուն 2026 14:22

Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»

Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Հունիսի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մանուշյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մուխա Մարցինի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Փ․-ի վարած «Kia» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Renault» մակնիշի, 60-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Էդգար Հ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր