Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

10 հոկ 2017 13:15

8 հետաքրքիր փաստ արյան խմբերի մասին

Հայտնի է, որ գոյություն ունի արյան 4 խումբ ՝ I (О), II (А), III (B), IV (AB), սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խմբերից յուրաքանչյուրն օժտված է որոշակի բնորոշիչ հատկություններով, որոնք ազդում են մարդու վրա: 


1. Սննդակարգ 

Առաջին խմբի արյուն ունեցողների սննդակարգում պետք է անպայման լինեն մսային ուտեստներ, մինչդեռ երկրորդ խմբի արյուն ունեցողները կարող և սնվել բուսական սննդով: Երրորդ խմբի արյուն ունեցողներին խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից հավի միսը և փոխարինել այն կարմիր մսով, իսկ չորրորդ խմբի արյուն ունեցողների համար ավելի հարմար են ծովամթերքն ու անյուղ միսը:

2. Հիվանդությունները

Առաջին խմբի արյուն ունեցողների մոտ լավ է զարգացած աղեստամոքսային տրակտն ու նյութափոխանակության համակարգը: Նրանք ունեն ուժեղ իմունային համակարգ և բնական պաշտպանություն վարակներից: Սակայն այս խմբի արյուն ունեցողների մոտ հաճախ են ի հայտ գալիս խնդիրներ՝ կապված արյան մակարդելիության հետ, բորբոքային հիվանդություններ, վահանագեղձի հիվանդություններ, ալերգիաներ ու խոցեր:

Երկրորդ խմբի արյուն ունեցողները հեշտությամբ են հարմարվում արտաքին միջավայրի և սննդակարգի փոփոխություններին: Նրանց օրգանիզմը շատ լավ պահպանում և յուրացնում է սննդարար նյութերը, սակայն այս մարդկանց մոտ հաճախ են առաջանում սրտի հիվանդույթուններ, շաքարային դիաբետ, քաղցկեղ, լյարդի և լեղապարկի հիվանդություններ:

Երրորդ խմբի արյուն ունեցողների մոտ լավ է զարգացած իմունային ու նյարդային համակարգերը և նրանք հեշտությամբ են հարմարվում արտաքին միջավայրի և սննդակարգի փոփոխություններին: Միևնույն ժամանակ այս խմբի արյուն ունեցողները հաճախ են տառապում 1-ին տիպի շաքարային դիաբետից, հոգնածությունից ու աուտոիմունային հիվանդություններից,

Չորրորդ խմբի արյուն ունեցողները նույնպես հեշտ ու արագ են հարմարվում արտաքին միջավայրի և սննդակարգի փոփոխություններին և ունեն լավ զարգացած նյարդային համակարգ, սակայն նրանց մոտ հաճախ են ի հայտ գալիս սրտի հիվանդություններ ու քաղցկեղ:

3. Բնավորությունը 

·Առաջին խմբի արյուն ունեցողները ստեղծագործ մարդիկ են, որոնք հեշտությամբ են լեզու գտնում մարդկանց հետ:

·Երկրորդ խմբի արյուն ունեցողները շատ ուշադիր են, լուրջ ու վստահելի: 

·Երրորդ խմբի արյուն ունեցողներն ուժեղ ու անկախ անհատականություններ են: 

·Չորրորդ խմբի արյուն ունեցողներն օժտված են պատասխանատվության զգացումով, վստահելի են, սակայն ամաչկոտ:

4. Հղիությունը

Չորրորդ խմբի արյուն ունեցող կանանց ավելի մեծ դժվարությամբ է հաջողվում հղիանալ:

5. Սթրես

Առաջին խմբի արյուն ունեցողներն ամենից սթրեսակայունն են: Նրանց հաջորդում են չորրորդ և երրորդ խմբերի արյուն ունեցողները, իսկ սթրեսի հանդեպ ամենազգայուն մարդիկ համարվում են երկրորդ խմբի արյուն ունեցողները:

6. Ավելորդ քաշ

Առաջին խմբի արյուն ունեցողներին ավելի հաճախ են անհանգստացնում որովայնի հատվածում առաջացած ճարպաշերտերը, քան մյուսներին:

7. Երեխայի արյան խմբի հաշվարկումը

Երեխայի արյան խումբը կարելի է հեշտությամբ որոշել հատուկ բանաձևով, եթե հայտնի են ծնողների արյան խմբերը:

8. Սպորտ

·Առաջին խմբի արյուն ունեցողներին համապատասխանում է ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ վազք, աերոբիկա, մարտարվեստ:

·Երկրորդ խմբի արյուն ունեցողներին համապատասխանում են հանգիստ մարզաձևերը՝ պար, յոգա և այլն:

·Երրորդ խմբի արյուն ունեցողներին համապատասխանում է լեռնագնացությունը, հեծանվային սպորտը, ջրային մարզաձևերն ու թենիս:

·Չորրորդ խմբի արյուն ունեցողներին համապատասխանում են պարերը, հեծանվային սպորտը, յոգան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր