Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 հոկ 2017 18:38

10 պատճառ շտապ թուզ գնելու համար

  10 պատճառ շտապ թուզ գնելու համար
Թուզը սննդակարգ մցնելու համար գոյություն ունի մի քանի պատճառ: Նախ, այն շատ համեղ է: Թուզը կարելի է ուտել և թարմ և չորացված վիճակում: Երկրորդը, թուզը շատ օգտակար է: Այն ակտիվորեն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց:
Ահա թզի 10 օգտակար հատկություն, որը ոչ մի կասկած չի թողնի այն սննդակարգ մցնելու մեջ:
Թուզը ամրացնում է իմունային համակարգը
Թզի բաղադրության մեջ մտնում են արժեքավոր վիտամիններ, հանքային նյութեր, ամինաթթուներ և այլ օգտակար նյութեր: Այն պարունակում է երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, B, A, PP, E խմբի վիտամիններ, բետա-կորոտին:
Թուզը դիետիկ մթերք է
Այս միրգը, իրոք, գտածո է նիհարել ցանկացողների համար: Սրա 100 գր պարունակում է ընդամենը 49 կիլոկոլորիա:
Թուզը օգնում է մրսածության ժամանակ
Թուզը բուժում է կոկորդը, օգնում է անգինայի և բրոնխիտի ժամանակ: Եփեք այն տաք ջրում կամ կաթով: Այն նաև իջացնում է մարմնի ջերմաստիճանը:
Թուզը օգտակար է սրտի համար
Թուզն արժե մցնել սննդակարգ որպեսզի սիրտը և անոթները առողջ լինեն: Այս միրգը օգնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմեն համար: Թզի մեջ գոյություն ունի կարևոր ֆերմենտ, որը իջացնում է արյան մակարդելիությունը և նպաստում խցանումների ներծծմանը:
Թուզը կարգավորում է ճնշումը
Եթե դուք տառապում եք հիպերտոնիայով, պարտադիր օգտագործեք թուզ: Այն օգնում է կարգավորել ճնշումը: Թուզը հանում է անոթների ծանրաբեռնվածությունը և նույնիսկ կարող է լայնացնել դրանք:
Թուզը մեղմ թուլացնող միջոց է
Եթե դուք ունեք խնդիր աղեստամոքսային համակարգի հետ՝ պարտադիր ներառեք թուզը ձեր սննդակարգ: Թզի կանոնավոր օգտագործումը լավացնում է նյութափոխանակությունը: Այն կարելի է ուտել և թարմ, և չորացրած վիճակում:
Թուզը լավացնում է լյարդի, երիկամների աշխատանքը
Զարմանալի է, որ թուզը օգտակար է գրեթե բոլոր օրգանների համար: Այս քաղցր մրգի մեջ այնքան շատ են օգտակար նյութերը, որ այն շատ լավ է տարբեր օրգանների համար, օրինակ լյարդի, երիկամների:
Թուզը հանգստացնում է ներվային համակարգը
Թզի թուրմը կարող է հանել սթրեսը և հանգստացնել ներվային համակարգը իրա մեջ պարունակող եթերային յուղերի շնորհիվ: Բացի այդ թուզը նաև բարձրացնում է տրամադրությունը կալիումի, մագնիումի և կալցիումի պարունակության շնորհիվ:
Թուզը պայքարում է խոլեստերինի դեմ
Վնասակար սնունդը նպաստում է վատ խոլեստերինի կուտակմանը, ինչը անոթների վրա առաջացնում է գնդիկներ: Թուզը օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը և պաշտպանել սիրտը ու անոթները:
Թուզը օգակար է կանանց համար
Թզի մեջ կան օգտակար նյութեր, որոնք կարևոր են կանանց օրգանիզմի համար:
Կարևոր է հիշել նաև հակացուցումների մասին, թուզը չարժե օգտագործել պադագրայի, աղեստամոքսային համակարգի սուր հիվանդությունների և շաքարային դիաբետի ժամանակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր