Թուզը սննդակարգում շատ կարևոր է, թե առողջության, թե նիհարել ցանկացողների համար

Ահա թզի 10 օգտակար հատկություն, որը ոչ մի կասկած չի թողնի այն սննդակարգ մցնելու մեջ:
Թուզը ամրացնում է իմունային համակարգը
Թզի բաղադրության մեջ մտնում են արժեքավոր վիտամիններ, հանքային նյութեր, ամինաթթուներ և այլ օգտակար նյութեր: Այն պարունակում է երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, B, A, PP, E խմբի վիտամիններ, բետա-կորոտին:
Թուզը դիետիկ մթերք է
Այս միրգը, իրոք, գտածո է նիհարել ցանկացողների համար: Սրա 100 գր պարունակում է ընդամենը 49 կիլոկոլորիա:
Թուզը օգնում է մրսածության ժամանակ
Թուզը բուժում է կոկորդը, օգնում է անգինայի և բրոնխիտի ժամանակ:
Եփեք այն տաք ջրում կամ կաթով: Այն նաև իջացնում է մարմնի ջերմաստիճանը:
Թուզը օգտակար է սրտի համար
Թուզն արժե մցնել սննդակարգ որպեսզի սիրտը և անոթները առողջ լինեն:
Այս միրգը օգնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմեն համար: Թզի մեջ գոյություն ունի կարևոր ֆերմենտ, որը իջացնում է արյան մակարդելիությունը և նպաստում խցանումների ներծծմանը:
Թուզը կարգավորում է ճնշումը
Եթե դուք տառապում եք հիպերտոնիայով, պարտադիր օգտագործեք թուզ: Այն օգնում է կարգավորել ճնշումը: Թուզը հանում է անոթների ծանրաբեռնվածությունը և նույնիսկ կարող է լայնացնել դրանք:
Թուզը մեղմ թուլացնող միջոց է
Եթե դուք ունեք խնդիր աղեստամոքսային համակարգի հետ՝ պարտադիր ներառեք թուզը ձեր սննդակարգ:
Թզի կանոնավոր օգտագործումը լավացնում է նյութափոխանակությունը: Այն կարելի է ուտել և թարմ, և չորացրած վիճակում:
Թուզը լավացնում է լյարդի, երիկամների աշխատանքը
Զարմանալի է, որ թուզը օգտակար է գրեթե բոլոր օրգանների համար: Այս քաղցր մրգի մեջ այնքան շատ են օգտակար նյութերը, որ այն շատ լավ է տարբեր օրգանների համար, օրինակ լյարդի, երիկամների:
Թուզը հանգստացնում է նյարդային համակարգը
Թզի թուրմը կարող է հանել սթրեսը և հանգստացնել նյարդային համակարգը իրեն մեջ պարունակող եթերային յուղերի շնորհիվ:
Բացի այդ թուզը նաև բարձրացնում է տրամադրությունը կալիումի, մագնիումի և կալցիումի պարունակության շնորհիվ:
Թուզը պայքարում է խոլեստերինի դեմ
Վնասակար սնունդը նպաստում է խոլեստերինի կուտակմանը, ինչը անոթների վրա առաջացնում է գնդիկներ: Թուզը օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը և պաշտպանել սիրտը ու անոթները:
Թուզը օգակար է կանանց համար
Թզի մեջ կան օգտակար նյութեր, որոնք կարևոր են կանանց օրգանիզմի համար:
Կարևոր է հիշել նաև հակացուցումների մասին, թուզը չարժե օգտագործել պադագրայի, աղեստամոքսային համակարգի սուր հիվանդությունների և շաքարային դիաբետի ժամանակ: