Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

01 նոյ 2017 12:45

Ինչո՞ւ է Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել

Ինչո՞ւ է Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվելԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ ներընտանեկան կոնֆլիկտը` իր անսպասելի շրջադարձերով շարունակվում է:
Երեկ, ուրիշի անձնական տարածք ներխուժելու փորձի մեղադրանքով ձերբակալվել է Արմեն Ջիգարխանյանը: Այս լուրը լայն տարածում էր գտել մի շարք ռուսական ԶԼՄ-ներում` պարզաբանմամբ, որ նման իրավիճակում է դերասանը հայտնվել, երբ փորձել է իր ու կնոջ համատեղ բնակարանից անձնական որոշ իրեր վերցնել: Կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, ու քանի որ տունը գրանցված է Վիտալինայի անունով ու դերասանը չունի տան նկատմամբ որեւէ իրավունք, տուն մտնելը համարվել է որպես ուրիշի անձնական տարածքի ներխուժում:

Լուրերում նաեւ ասվում էր, որ Արմեն Ջիգարխանյանին ուղեկցել է ընկերը` բիզնեսմեն Արթուր Սողոմոնյանը, որին եւս ձերբակալել են:
Ավելի ուշ դերասանի ընկերը` ինքը Արթուր Սողոմոնյանը, մեկնաբանելով այս լուրերը նշել է, որ ձերբակալություն որպես այդպիսին չի եղել, սակայն իրավապահ մարմինների հետ եղել են բանակցություններ` նշված թեմայով: Արմեն Ջիգարխանյանը փորձել է տնից վերցնել անձնագիրը, կենսաթոշակային գրքույկն ու էլի մի քանի փաստաթղթեր, բայց դռան փականները փոխված են եղել: Քանի որ տունը Վիտալինայի սեփականությունն է, ներկա են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնց հետ դերասանը դիալոգ է ունեցել ու վերադարձել թատրոն:

Նշենք, որ դերասանի ամբողջ ունեցվածքը` անշարժ եւ շարժական գույքը գրանցված է Վիտալինայի անունով, այս պահին ժողովրդական արտիստը չունի որեւէ սեփականության իրավունք իր իսկ տարիների վաստակի նկատմամբ: Իսկ բնակարանը, ուր փորձել են մտնել ինքն ու Արթուրը, ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում, նրանք վաճառել են իրենց նախորդ բնակարանն ու եւս մեկ սեփականություն ու վճարել տան գումարի մի մասը, մյուս մասը` ըստ Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրի` 10 միլոն ռուբլին, դեռ մնում է չմարված, տունն էլ գրանցված է Վիտալինայի անունով:

Ջիգարխանյանը, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, ապրում էր իր հիմնած թատրոնի սենյակներից մեկում, իսկ օրերս նրա ընկերները բնակարան են վարձել, սակայն անձնական իրերը դեռ իրենց համատեղ բնակարանում են:
Հիշեցնենք, որ ընդամենը 1 օր առաջ, Վիտալինայի ու նրա ծնողների` երկիրն անսպասելի լքելու լուրի տարածվելուց հետո, Մազուրն ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ երիտասարդ կինը թողել է տան բանալիներն ու եթե Արմեն Բորիսովիչը ցանկանում է մտնել այդ տուն, կարող է անձամբ վերցնել բանալիները, իհարկե բանկային պարտքը մարելուց հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր