Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

06 նոյ 2017 13:30

Այս մեկը դու չպետք է ասեիր. թուրք պաշտոնյան «սպառնացել» է Կարո Փայլանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում վեճի է բռնվել Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի նախագահ Իլհան Յերլիքայայի հետ, գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» պարբերականը:
Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խորհուրդը որպես դիտորդ ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 4, մնացած կուսակցություններից 2-ական պատգամավորների, մինչդեռ ժողովրդադեմոկրատականներից խորհուրդ է գործուղվել միայն մեկ պատգամավոր:
«Ձեր խիղճը հանգի՞ստ է, կարծում եք, որ օբյեկտի՞վ եք եղել», - հարցրել է Փայլանը Յերլիքայային:
Դրան ի պատասխան թուրք պաշտոնյան մեջբերում է արել թուրքական սերիալներից մեկի հերոսի խոսքերից և ասել հայազգի պատգամավորին. «Ամեն ինչ կարող էիր ասել, բայց այս մեկը դու չպետք է ասեիր»: Թուրքական gazeteduvar.com.tr կայքը Փայլանին ասված այս խոսքերը որակել է որպես հեգնական տոնով ասված սպառնալիք:
Թուրք պաշտոնյան նաև հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը գործել է բոլորովին անաչառ՝ եթերից վերացնելով անպարկեշտ ու մարդկանց կրոնական զգացմունքներն անարգող հաղորդումներն ու ֆիլմերը, ինչպես նաև փակելով մի շարք հեռուստաալիքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր