Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 նոյ 2017 17:25

Մեր առողջապահությունը վերածվում է հիվանդապահության. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուրն էր «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, առողջապահության, էկոնոմիկայի, դեղատնտեսագիտության գծով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և հանրային ֆինանսների կառավարման գծով Եվրամիության (ԵՄ) միջազգային փորձագետ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը: 
Առողջ ապրելու իրավունքի պաշտպան, թե՞ բժշկական հաշտարար, էլեկտրոնային բժշկության, սոցփաթեթի խնդիրներ, հաշմանդամները իրավունքի պաշտպանության հետ կապված ի՞նչ խնդիրների են բախվում, այս խնդիրների մասին խոսեց Մովսես Արիստակեսյանը:
Բանախոսը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի  խոսքը` ուղղված առողջապահության նախարարությանը: Նա ասել էր, որ  առողջ ապրելակերպը պետք է վարակիչ դարձնել: Բացի այդ, գործադիր մարմնի ղեկավարն  առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից ակնկալում է հեղափոխություն: Մինչդեռ Կարեն Կարապետյանի այս խոսքը, ըստ բանախոսի,  ամրագրված չէ բյուջեի նախագծում. «Չկա մշակված հստակ ռազմավարություն: Մեր  առողջապահությունը վերածվում է հիվանդապահության»,- ասաց Մովսես Արիստակեսյանը: 
Նրա կարծիքով` բժշկական համակարգի հաշտարարի  ինստիտուտի փոխարեն պետք է լիներ առողջ ապրելու իրավունքի պաշտպանի օրենք: «Առողջ ապրելակերպը լայն հասկացություն է: Առողջ ապրելակերպ ունենալու համար չպետք է արտադրվի ու ներմուծվի վտանգավոր սնունդ, բնապահպանական նորմերը չպետք է խախտվեն, անվտանգ ֆիզիկական միջավայր պետք է լինի: Մենք առողջ ապրելու իրավունքի պաշտպանի օրինագիծ ենք  ներկայացրել առողջապահության նախարարություն, որը չի ընդունել»,- ասաց տնտեսագետը:
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ամիսներ առաջ կառավարությանը ներկայացրեց  սոցփաթեթ շահառուների համար: Մասնավորապես, այսուհետ սոցփաթեթի շահառուները կօգտվեն այն բժշկական հաստատություններից, որից ուզում են: Մինչդեռ Մովսես Արիստակեսյանի դիտարկմամբ՝ վարչարարության ծախսերն ավելանում են, որը կդժվարացնի բուժաշխատողների  գործունեությունը և հիվանդների համար խնդիր կլինի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր