«Խուժանների շոուի» պատճառով Հայաստանում ՌԴ-ին համակրող մարդ չի մնա. Ռաֆայել Հովհաննիսյանի նամակը` ՌԴ դեսպանին
Հայտնի պրոդյուսեր և շոումեն Ռաֆայել Հովհաննիսյանը Հայաստանում Ռուսասանի դեսպան Իվան Վոլինկինին բաց նամակ է գրել: Ստորև ներկայացնում ենք Ռաֆայել Հովհաննիսյանի նամակը` առանց խմբագրման.
Ինչպես հավանաբար նկատել եք՝ այդ շոուներում ելույթ ունեցողների մեծ մասն արել է ամեն ինչ Հայաստանում Ձեր աշխատանքը բարդացնելու համար:
Մասնավորապես, մեր երկրի՝ Ռուսաստանին առանց այդ էլ բացասաբար վերաբերվող բնակչությանը նրա դեմ վերջնականապես տրամադրելը: Հատկապես ջանացել են «Առաջին», NTV և «Զվեզդա» ալիքները:
Եվ, իհարկե, հասկանում եմ, որ ձեր քաղաքական ծրագրերի բոլոր մասնակիցները դերասաններ են: Բացարձակապես բոլորը: Բացի Կարեն Շահնազարովից: Նա ռեժիսոր է (այդ պատճառով տարբերվում է մնացածից):
Բայց նույնիսկ դա չի արդարացնում այն, ինչ նրանք իրենց թույլ են տալիս ասել եթերում:
Մշտապես այնպիսի արտահայտություններ արտաբերելով, ինչպիսք են՝ «մեր Հայաստանը», «մեր ներկայությունը Հայաստանում», առավելևս՝ «անհավատարիմ կին», «ձախ է գնացել» կամ … «առանց Ռուսաստանի հայերին թուրքերը կամ պարսիկները կկոտորեն: Նրանք (այդ բանախոսները) հասել են նրան, որ Հայաստանի բնակիչները ոչ միայն անբարյացակամորեն են վերաբերվում ռուսական իշխանությանը (առաջին հերթին՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով), այլև արդեն ընդհանրապես Ռուսաստանին: Հասկանո՞ւմ եք: Ձեր երկրին: Եվ դրանում մեղավոր են ամենևին ոչ հայերը:
Դեռ բառացիորեն մի քանի տարի առաջ Հայաստանն առաջինն էր Ռուսաստանին համակրող երկրների ցանկում:
Այսօր ամեն ինչ այլ կերպ է: Հիմա ես կբացատրեմ՝ ինչու է այդպես եղել:
Ամեն ինչ խուժանների պատճառով է:
Ձեր կայսեր հորինած «ռուսական աշխարհում» խուժանների թիվը տարեցտարի արագորեն աճում է: Եթե նախկինում նույն քաղաքական շոուներում 10-15 նորմալ մարդկանց բաժին էր ընկնում 2-3 խուժան, ապա հիմա 15 խուժանին բաժին է ընկնում 2-3 նորմալ ադեկվատ մարդ (Մարկեդոնով Պլատոշկին)
Ահա, տեսեք…
Վարողները խուժաններ են: Նույնիսկ կանայք (այն դեպքում, որ կին-խուժանը բավական հազվադեպ է): Իսկ ո՞վ է, եթե ոչ խուժան Կրաշենիննիկովան «Զվեզդա» հեռուստաալիքից: Համաձայնվեք…
Փորձագետները խուժաններ են (ներառյալ՝ կրեմլյան փռոց Կուրգինյանը և պարզապես դեգեներատ Միրզայանը): Քաղաքագետներն այն էլ ինչ խուժաններ են (ադրբեջանամետ սրիկա Մարկովը և Շևչենկո կոչվող խեղաթյուրված կեղտը):
Նրանք խուժաններ են: Իսկ խուժաններին չի կարելի թույլ տալ հեռուստատեսություն մտնել այդպիսի թվով: Որովհետև երբ նորմալ մարդիկ փորձում են նրանց ինչ-որ բան բացատրել, նրանք (խուժանները) սկսում են պնդել իրենց իրավացիության հարցում և ավելի զայրացնել հեռուստադիտողներին: Տվյալ դեպքում՝ հայ:
Ես քչերից եմ մեր երկրում, ովքեր հստակորեն ռուսական իշխանությունը զատում են (նրա դեգեներատիվ քարոզչական մեքենայի հետ միասին) ժողովրդից: Ռուսներից:
Բայց ցավոք, ինձ նմանները քիչ են մնացել:
Ու եթե Դուք (որպես դեսպան և ՌԴ քաղաքացի) չեք ուզում, որ մեկ-երկու տարի անց Հայաստանում Ռուսատանին համակրող ոչ մի մարդ չմնա, այս և շատ այլ ուղերձներ փոխանցեք Ձեր Սպիտակամորթ Նախագահի ապարատին: Հնարավոր է՝ այնտեղ գտնվի ադեկվատ մեկը և վերջ տա ԽՈՒԺԱՆՆԵՐԻ աննախադեպ ՇՈՈՒԻՆ Ռուսաստանի դաշնային ալիքների եթերում: