«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

20 դեկ 2017 18:30

ՀՀ-ում 40 ձայնով նախագահ չի ընտրվելու․ Վարդանյանը՝ ընդդիմությանը

 ՀՀ-ում 40 ձայնով նախագահ չի ընտրվելու․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Ոչ կուսակցությունում, ոչ էլ մեր գործընկեր կուսակցության հետ որևէ քննարկում չենք արել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՅԴ-ն սեփական նախագահի թեկնածու կառաջադրի:
«Ժամանակը գա, կտեղեկացնենք մեր որոշման մասին», - նշեց նա։
Խոսելով «Ելք»-ի կողմից Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ դա ընդդիմության իրավունքն է։ Միևնույն ժամանակ պատգամավորը հիշեցրեց, որ «Ելք»-ը նաև առաջարկել էր ԱԺ նախագահի թեկնածու։

«Եթե հիշում եք, «Ելք» դաշինքը նաև ԱԺ նախագահի թեկնածու էր առաջարկել։ Կարծեմ՝ 9 ձայն ստացավ: Ինձ համար, եթե որևէ նախաձեռնություն ես անում, ապա դա պետք է ունենա հեռանկար, բայց իրենք այլ կերպ են մտածում։ Իրենց իրավունքն է», - նշեց նա։
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության հետ «Ելք»-ի հավանական համագործակցությանը՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ անգամ այդ դեպքում դժվար թե հնարավոր լինի ձայների մեծամասնություն ապահովել։

«Եթե անգամ «Ելք» -ին հաջողվի համոզել «Ծառուկյան» խմբակցությանը, ապա նրանք կունենան 40 ձայն, իսկ ՀՀ-ում 40 ձայնով նախագահ չի ընտրվելու։ Առաջին փուլով նախագահ ընտրվելու է ձայների 3/4 -րդով։ Եթե առաջին փուլում չհաջողվեց ընտրել նախագահ, ապա 2/3-րդ ձայներով և այլն։ 40 ձայնով ոչ մի կերպ 51 տոկոս չի կազմում», - նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ իշխանությունն ընդդիմության ներկայացուցչին չի ուզում զիջել նախագահի պաշտոնը՝ հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ նախագահն այդքան լիազորություններ չի ունենալու, Աղվան Վարդանյանը նշեց. «Ընդդիմությունը դիմել է ընդդիմությանը, որպեսզի միավորվեն։ Թող իրենք ամբողջովին միավորվեն, նոր այդ հարցը կքննարկենք», - ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը 2018-ին նախագահի թեկնածուի համար առաջարկել է խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր