«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

04 հուն 2018 16:00

7 մթերք, որոնց հետ չի կարելի ալկոհոլ օգտագործել

 7 մթերք, որոնց հետ չի կարելի ալկոհոլ օգտագործել
Կան որոշ մթերքներ, որոնք ալկոհոլի հետ օգտագործել ոչ մի դեպքում չի կարելի։ Իմանալով այդ մթերքների ցանկը՝ կարող է զարմանաք, քանի որ շատերն են դրանք ու ալկոհոլը միասին օգտագործում։
Կրեմով տորթեր, թխվածքներ
Միշտ հիշեք՝ ալկոհոլն ու քաղցրը թշնամիներ են։ Այս երկուսի համադրության առաջացրած թույնը օրգանիզմի համար չափազանց է։
Շոկոլադ
Շոկոլադի ու ալկոհոլի համադրությունը ծանր է ազդում ենթաստամոքսային գեղձի վրա։ Հետեւաբար, մոռացեք շոկոլադի ու կոնյակի համատեղ երեկոները։
Թարմ պոմիդոր
Թունդ խմիչքները, հատկապես՝ օղին, թարմ պոմիդորի հետ վտանգավոր է, այն կարող է քայքայել ստամոքսը։
Յուղոտ, տապակած միս
Յուղոտ, տապակած մսի ու ալկոհոլի առաջացրած ծանրաբեռնվածությունը սարսափելի է ստամոքսի ու լյարդի համար, բացի այդ՝ յուղը երկարացնում է սպիրտի ազդեցությունը։
Կծու
Որքան էլ զարմանալի թվա, կծուն կրկնակիացնում է ալկոհոլի ազդեցությունը։
Մարինացված վարունգ
Ի տարբերություն սովորական թթու վարունգի՝ մարինացված վարունգը ալկոհոլի հետ կրկնակի ծանրաբեռնվածություն է ստեղծում երիկամների ու լյարդի վրա։
Խաղող, ձմերուկ, սեխ
Այս մրգերի հետ ալկոհոլը աղիներում կարող է իսկական ռումբ պայթեցնել՝ այլեւս զուգարանի մի քանի ժամ դուրս չգաք։
Ինչը որի հետ
Գինու հետ սազական է պանիրը, օղու հետ՝ թթուն, խաշած միսը, կարտոֆիլը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր