Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

05 հուն 2018 17:45

Այրվող տակառներ՝ փողոցում․ Ամանորյա ավանդույթները Շոտլանդիայում

Այրվող տակառներ՝ փողոցում․ Ամանորյա ավանդույթները ՇոտլանդիայումԱմանորի գիշերը Շոտլանդիայի փողոցներում պետք է շատ զգույշ լինել, քանի որ սա տարվա մեջ միակ գիշերն է, երբ փողոցներով այրվող տակառներ են գլորում՝ սա խորհրդանշում է անցնող տարին։

Իսկ շոտլանդական Սթոունհեվեն քաղաքում Նոր տարվա գիշերը մարդիկ փողոցներում քայլում են՝ հսկայական այրվող գնդերը գլխավերեւում պտտելով՝ այն խորհրդանշում է արեւը, որը կմաքրի գալիք տարին։

Եվս մեկ հետաքրքիր ավանդույթ կա։ Ամանորից առաջ ընտանիքիք բոլոր անդամները կանգնում են վառվող բուխարիի կողքին, իսկ հենց Ամանորն ազդարարող զանգերը ղողանջում են, տան մեծը բացում է դուռը, ընդ որում՝ լուռ։ Այսպիսով նրան հրաժեշտ են տալիս անցնող տարուն եւ ներս թողում նոր տարուն։

Շոտլանդացիները հավատում են, որ նա, ով առաջինը ներս կմտնի, կարող է կանխորոշել՝ տարին հաջող լինի, թե ոչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր