Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին          Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր       Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով    

05 հուն 2018 19:20

Վրացական դատարանը հեռակա կարգով Սաակաշվիլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման

Վրացական դատարանը հեռակա կարգով Սաակաշվիլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկմանԹբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 3 տարվա բանտարկության։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը պատժաժամկետ է ստացել բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Նրա դեմ առաջադրված է եղել նաև լիազորությունների չարաշահման հոդվածով մեղադրանք։

Հավելենք, որ Սաակաշվիլիի դեմ քրեական վարույթ է հարուցված նաև բյուջետային միջոցների մսխման և 2007 թվականի նոյեմբերի ցույցերը ցրելու գործով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր