Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

09 հուն 2018 11:00

Սպասում եք հացադուլավորները Հաց Բերողի ճակատագիրն ունենան և հետո ծափերով թաղե՞ք. Ժիրայր Սէֆիլյան

Սպասում եք հացադուլավորները Հաց Բերողի ճակատագիրն ունենան և հետո ծափերով թաղե՞ք. Ժիրայր Սէֆիլյան«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սէֆիլյանն անհանգստացած է դեկտեմբերից հացադուլ սկսած 2 Սասնա Ծռերի՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի ու հետո նրանց միացած Արայիկ Խանդոյանի առողջության համար: Նա ահազանգ է հնչեցնում եւ կոչ անում հանրությանը կոտրել նտարբերությունն ու լռությունը, քանի դեռ հացադուլավորները չեն արժանացել Հաց Բերողի ճակատագրին.
Ներկայացնում ենք Ժիրայր Սեֆիլյանի կոչն ամբողջությամբ.
Քաղաքացիական հասարակությու՛ն
Ակտիվ քաղաքացինե՛ր
Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:
Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի և ծույլ հանգստի ընթացքին անձնատուր:
Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր:
Հիմա էլ նույն անտարբերությունն է …
Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել և ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ:
Միթե՞ հասել ենք գիտակցության մթագնման և արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է:
Տղաներն իրենց արարքով, իրենց գործով են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն սիրելի ժողովրդի, մինչդեռ դրա փոխարեն ի՞նչ են ստանում:
Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում:
Սթափվելու և կրավորական թմբիրից դուրս գալու ժամանակն է:
Ժիրայր Սէֆիլյան
8 հունվարի 2018 թ.
«Արմավիր» ՔԿՀ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր