ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն       Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ    

06 հուլ 2016 18:17

Այս Ընտրական օրենսգրքով ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան. Տեսանյութ

Հուլիսի 6-ին Հայացք մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը  անդրադառնալով համայնքների խոշորացմանը՝ նշեց, որ իրենք շրջել են համայնքներով և ոչ մի համայնք ու համայնքապետ կողմ չէ դրան. «Բարեփոշումներ անելու համար պետք է հանրային վստահություն ունենալ իշխաննությունների հանդեպ և պետք է տարվեն նախապատրաստական աշխատանքներ: Ինը համայնքի բնակիչների հետ ենք հանդիպել, բացարձակապես ոչ ոք կողմ չէ: Համայնքները միացնելով՝ նրանց ընդհանուր բյուջեն չենք ավելացնում, իսկ խնդիրները լուծելու համար նախ  գումար է անհրաժեշտ: Գումարը տնօրինելու է մի նշանակված համայնքապետ, որի համար հեռավոր գյուղերը, որտեղ ընդամենը 100-200 ընտրող կա  բացարձակ չեն հետաքրքրելու»,- ասաց պատգամավորը հավելելով, որ ինքը ոչ թե դեմ է համայնքների խոշորացմանը, այլ կարծում է, որ այսօր դրա ժամանակը չէ և չգիտի, թե այսօր դա ինչ նպատակ է հետապնդում:
 
Լյովա Խաչատրյանն անդրադառնալով Լարսի անցակետի փակ լինելուն ասաց, որ ճանապարհ չունենալը շատ վատ է անդրադառնալու գյուղատնտեսության վրա, գյուղմթերքի արտահանման վրա: «Եթե անցյալ տարի այս ժամանակահատվածում 12 հազար տոննա ծիրան էինք արտահանել, հիմա հետ ենք ընկնում՝ 11 հազար է արտահանվել: Արտահանման ծախսերն էլ ավելացել են: Այն ժամանակ եթե լաստանավով տեղափոխելը 300-400 դոլար էր, հիմա ճանապարհածախսը մոտ 700 դոլարով ավելացել է: Սրանք լուրջ խնդիրներ են»: 
Նա նաև ասաց, որ գյուղատնտեսության  համար եղանակային պայմաններն էլ բարենպաստ չեն. «Անձրևները երկարեցին, խոտքաղի աշխատանքները դժվարանում են: Մի փոքր բարձր շրջաններում արդեն խոտքաղի ժամանակաշրջան է, իսկ անձրևները դա թույլ չեն տալիս: Խոնավ եղանակին արդեն հացահատիկը, խոտը սկսում են պառկել, եթե մի քիչ էլ անձրևները շարունակվեն, բերքատվությունն ընկնելու է: Եթե այսպես շարունակվի՝ պրոբլեմ կարող ենք ունենալ կերի, հացահատիկի հետ կապված»: 
Ընտրական օրենսգրքի մասին խոսելիս՝ Լյովա Խաչատրյանը նշեց. «Այս Ընտրական օրենսգրքով այսօր կարող ենք ասել, որ ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան, 50 տոկոսով լեգիտիմ խորհրդարան: Մարդիկ ընտրելու են ռեյտինգային առաջադրված թեկնածուներին, իսկ կուսակցության ընտրություն գոյություն չունի»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր