Մարդիկ աստվածներից են աղերսում իրենց առողջությունը՝ նրանց հայտնի չէ, որ հենց իրենք կարող են ներգործել սեփական առողջության վրա

Սոնա Հարությունյանը առաջարկեց նաև չմոռանալ Դեմոկրիտի
հետևյալ խոսքերը. «Մարդիկ աստվածներից են աղերսում իրենց առողջությունը: Նրանց հայտնի չէ, որ հենց իրենք կարող են ներգործել սեփական առողջության վրա», և հոգ տանել սեփական հոգեկան
առողջության մասին, մասնակցելով նման սեմինարների, թրեյնինգների, որոնք անշուշտ նպաստում
են և տեղեկացվածության բարձրացմանը, և սեփական ռեսուրսների վերհանմանը:
Հաշվի առնելով մասնակից լրագրողների ակտիվությունը`
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնն իր գործունեության մեջ շարունակական է դարձնելու
հանդիպումները լրագրողների հետ, նրանց մասնագիտությանն անհրաժեշտ տարբեր հոգեբանական
թեմաների շուրջ: