Ադրբեջանին ձեռնտու չէր Կասպրշիկի խմբի ընդլայնումը և այսպես է արտահայտում իր դժգոհությունը. Շ. Քոչարյանը՝ դիվերսիոն փորձի մասին

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, և հարցին, թե որը կլինի հայկական կողմի պատասխանն այդ ասվածին, Շավարշ Քոչարյանը նշեց. «Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից: Ընդ որում` շատ ավելի մատչելի գներով ստանում է սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»,-ասաց նա:
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրութան համաձայն, ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:
Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: