Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

26 հուն 2018 12:53

Հրդեհ Ամիրյան փողոցում

Հրդեհ Ամիրյան փողոցումՀունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում:

Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով:

Հյուրանոցի վերելակի հորանից ծուխ է նկատվում:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Կովկասի Գերուհի» ռեստորանի ծխատար խողովակում (որն ամրացված է «Փարիզ» հյուրանոցի պատին):
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:51-ին, մարվել՝ 01:02-ին: Այրվել է ծխատար խողովակին ամրացված փայտյա շրջանակը (մոտ 4 գմ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր