Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

25 փետ 2024 17:31

Հրդեհ Մայիսի 9-ի փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ Մայիսի 9-ի փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՓետրվարի 25-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի չշահագործվող ծխատար խողովակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։28-ին։ Ծխատար խողովակում այրվել են կուտակած աղբ, փայտ (մոտ 2 խմ) և ջերմահարվել 2-րդ հարկի բնակարաններց մեկի պատը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր