Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

30 հուն 2018 14:40

Մերկ քնելու առավելություները

Մերկ քնելու առավելություներըԳիտե՞ք արդյոք, որ մերկ քնելն ավելի օգտակար է, քան հագուստով քնելը։ Քունը մեր առողջության ամենակարևոր պայմաններից է։ Քնի պակասը կարող է լինել շատ վտանգավոր։

Մերկ քնելն ունի բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական դրական կողմեր։
Ահա դրանցից մի քանիսը։

Լավ քուն
Մարդիկ, ովքեր մերկ են քնում, ավելի լավ են քնում, քան հագուստով քնող մարդիկ։ Քնի ժամանակ մարմնի ջերմաստիճանը նվազում է, իսկ հագուստը խանգարում է այդ բնական ցիկլը։ Արդյունքում մենք սկսում են անհանգիստ զգալ, և քունը խանգարվում է։ Եթե քնեք մերկ, ապա այդ խնդիրն այլևս չի լինի և դուք շատ լավ կքնեք։

Բակտերիաներից պաշպանում
Քունը մերկ վիճակում խոչընդոտում է սնկային հիվանդությունների և բակտերիաների զարգացմանը։ Դրանից բացի՝ մերկ մաշկի վրա քրտինքը միանգամից չորանում է, և դուք ձեզ հանգիստ եք զգում։

Նիհարել
Երբ դուք մերկ եք քնում, ձեզ մոտ նվազում է կորտիզոլի մակարդակը, և քունը բարելավվում է, ինչն էլ իր հերթին օգնում է նիհարելուն։ Ուզու՞մ եք նիհարել, ուրեմն՝ հրաժարվք գիշերանոցից։

Լավ ինքնազգացողություն
Մաշկի հպումը մաշկին հանգեցնում է օքսիտոցինի՝ սիրո հորմոնների ազատմանը և մեծացնում է զուգընկերոջ հետ ձեր հարաբերությունների զգայունությունը։ Դրանից բացի՝ այն ամրացնում է վստահության զգացումը և նվազեցնում սրտի բաբախյունը։

Էներգիայի ներհոսք
Լավ քունը բարձրացնում է էներգիայի մակարդակը, և արդյունքում ձեր ուժերը չեն վերջանում օրվա կեսին։

Ցավազրկում
Մերկ վիճակում քնելը բարելավվում է արյան շրջանառությունը և ցավազրկում, հատկապես որովայնի շրջանի ցավերը։ Իսկ երբ դուք ձեզ հարմարավետ եք զգում, և ձեզ մոտ ոչինչ չի ցավում, դուք ավելի լավ եք քնում։

Մաշկի վերականգնում
Մերկ քնելը խթանում է մաշկի վերականգնմանը, քանի որ մաշկն ավելի լավ է վերցնում սնուցող նյութերը։ Արդյունքում նաև լավանում է նյութափոխանակությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր